Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սեպտեմբերի 7-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 7-ին ժամը 15:00-22:00-ն կդադարեցվի Գ.Նժդեհ, Ֆրունզե, Բայդուկով, Մխչյան, Մանթաշյան, Վ.Շենգավիթ 1, 2, 3, 6, 10, 10ա, 11 փողոցների և նրբանցքների, Արշակունյաց 36/1- 330 շենքերի, Սմ Զորավար, Գորգագործներ, Մայիսի 9 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել