ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ շնորհավորել էր Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգային։ «Շնորհավորում են Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ մեր ներգրավվածությանն ու համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել էր Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։
Ի պատասխան՝ ՈՒկրաինայի ԱԳ նախարարը գրել է. «Հայաստանի և Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի»: