Սեպտեմբերի 20-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ

Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Այն Հայաստանի պետական և ազգային տոներից մեկն է:

Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, սեպտեմբերի 20-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել