Հարվածներ է հասցրել հորը, սուրճի տարայով խփել գլխին

Արմեն Ղ․-ն 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հրել է հորը, ոտքով հարվածել վերջինիս ոտքին, դիտավորյալ հարվածելու նպատակով սուրճի թիթեղյա տարան նետել վերջինիս ուղղությամբ, որը դիպել է հոր կզակի հատվածին, այդ հատվածում առաջացել է պատռվածք։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 5-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։

Արմեն Ղ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշվում է, որ Արմեն Ղ․-ն նախկինում դատապարտված է եղել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել