ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը սեպտեմբերի 17 ին՝ ժամը 11:00-ին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիկ Մուրադյանը։
Նշենք, որ Դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ փոխկապակցված անձինք։
Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալներից մեկն էր։ Շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո 2023 թվականին նա 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։