Խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

«Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից»,- ասված է հիմնավորման մեջ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել