Վարչապետը նոր որոշում է կայացրել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայ-ռուսական երրորդ միջմարզային համաժողովի մասնակիցների` Հայաստանի Հանրապետություն այցի մասին որոշում է կայացրել:

«Համաձայն հայաստանի հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի նհ-174-ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 
2013 թվականի դեկտեմբերի 1-4-ը անցկացված հայ-ռուսական երրորդ միջմարզային համաժողովի մասնակիցների (300 մարդ)` հայաստանի հանրապետությունում գտնվելու ընթացքում նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, պատվիրակության` հայաստանի հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել հայաստանի հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարության, հայաստանի հանրապետության տարածքային կառավարման նախարարության և հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարության «պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների».- ասված է վարչապետի որոշման մեջ:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել