Կենտրոնական բանկից հայտնում են, որ շրջանառության մեջ է դրվել նոր հուշադրամ․
«2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ է դրվում նոր արծաթե հուշադրամ՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին:

Հուշադրամը խորհրդանշում է Գևորգյան հոգևոր ճեմարանի նշանակալի դերակատարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական մշակույթի, գիտության ու կրթության պատմության մեջ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված, Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին և խաչքարի վարդյակը:
Դարձերեսին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմապատկերը և ճեմարանի շենքը:
Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում.
• Հասցե՝ Դեղատան փող.3
• Աշխ. օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00-16:00
• Ընդմիջում՝ 13:30-14:30»