Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կրթության և գիտության ոլորտի սիրելի գործիչներ,
Կրթություն ստանալու ճանապարհ ընկած սիրելի երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Որևէ պարագայում կրթելը և գիտելիքով զինվելը ինքնանպատակ չէ, միակ հիմնավոր և արդարացված ճանապարհն է` առաջնորդելու բոլոր ոլորտների զարգացումը:
Կրթության ոլորտի սիրելի կազմակերպիչներ, մանկավարժներ, իբրև` մշակներ, այս առաջնորդության պատասխանատվությամբ էլ մաղթում եմ Ձեզ հաջող և զարգացում ապահովող կրթական արդյունքներ, որը պետք է առաջ մղի մեր կյանքի ողջ զարգացումը:
Սիրելի՛ սովորողներ, մեր կրտսեր գործընկերներ հավատում ենք Ձեր ուժերին, Ձեր մտածողությանը և կրթվելու նկատմամբ ունեցած գիտակցությանը:
Վստահաբար կարող եմ ասել, որ մեր համագործակցությամբ ամեն օր կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքում հաջողելու ենք այս կարևոր ճանապարհին:
Կրկին լավագույն մաղթանքներով, բարին ընդ Ձեզ»: