Արդյո՞ք օդանակավակայանում կարող են ուղևորից պահանջել հանել կոշիկները

Հայտնի է, որ ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է զննումը, որն իրականացվում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման և նպատակ է հետապնդում կանխել դեպի օդանավ ուղևոր չհանդիսացող անձանց մուտքը և օդանավով տեղափոխման համար արգելված առարկաների փոխադրումները:

Անհատական զննումն իրենից ներկայացնում է անհատական զննմանը ենթակա ուղևորի մարմնի և հագուստի ձեռքերով շոշափում առջևից և հետևից:

Նշենք, որ ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին, իսկ անսովոր կամ կասկածելի մարմնի կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում, օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը, իրականացվում է լրացուցիչ անհատական զննման միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել