Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Վահե Ա.-ն, որը 2005 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Ոստիկանության փոխանցմամբ, նույն օրը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը սեպտեմբերի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Իրավաբան.net