ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
– արտադրական շինությունների պատերի մակերևույթները և առաստաղները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,
– շինությունների դռները հարթ չեն եղել՝ պատրաստված չներծծող նյութերից,
– արտադրական շինություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ այդ արտադրական շինություններում սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ:
Կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։





