ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Հակոբյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- գրված է հրամանագրում: