Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում․ Ալիև

Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից ու կողմերից և իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, Սահմանադրությունը՝ «բարեփոխվի»։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծաևվեն։

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել