Գործը դատարան ուղարկելը

Գործը դատարան ուղարկելու մասին դատախազն անմիջապես տեղեկացնում է մեղադրյալին և պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին` պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:

Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Եթե մեղադրական եզրակացության մեջ կամ դրան կցված հավելվածներում կատարվել են փոփոխություններ, ապա մեղադրական եզրակացությունը ներկայացվում է միայն վերջին խմբագրությամբ: Եթե դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը փոփոխվել է, ապա ներկայացվում է նաև դատախազի համապատասխան որոշման պատճենը:

Իսկ քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին և պաշտպանին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված թարգմանությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել