Ավարտական փաստաթուղթը

Ուսումնական հաստատությունը կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում է համապատասխան փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ):

Ուսումնական հաստատությունները հավատարմագրված մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում են ավարտական փաստաթուղթ (ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին` զինվորական և դրան համապատասխանող քաղաքացիական կրթության ավարտական փաստաթուղթ):

Ոչ պետական հանրակրթական հաստատությունները պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ստանում լիցենզավորման պահից:

Ավարտական փաստաթուղթը հավատարմագրված մասնագիտությունների գծով ուսումնական հաստատություններում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար պարտադիր պայման է:

Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Տվյալ մակարդակի կրթությունը չավարտած անձանց տրվում է համապատասխան տեղեկանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել