Ինչպես պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

վառել խարույկներ չնախատեսված վայրերում, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,

բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթները և դառնալ հրկիզող ոսպնյակներ,

նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,

ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,

կատարել չոր խոտի, խոզանի այրում,

թողնել, թափել քսայուղով, բենզինով կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն։

Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգույթան կանոնները։ Հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի դեպքում անմիջապես զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

Որպես հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը սահմանում է՝
հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսնապատիկի (150 000 դրամ) չափով տուգանք:

Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող հողերում այրելը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 000 դրամ) երեքհարույրապատիկի (300 000 դրամ) չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել