Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, հայտնում է Կրեմլը։
Նշենք, որ Փաշինյանը ևս հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ նախորդ շաբաթվա ընթացքում։
Ռուսաստանի Դաշնության նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել էր Ադրբեջան կատարած այցից իր տպավորությունների մասին:
Զրուցակիցները պայմանավորվել էին առաջիկա պատեհ առիթով հանդիպել՝ քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերը։