Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր

Երևանում Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար երթևեկելի հատվածներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Աբովյան փողոցում արդեն ավտոբուսային գիծը գծված է: «Մոսկովյան և Իսահակյան փողոցները դառնում են միակողմանի, այնտեղ նույնպես ունենում ենք ավտոբուսային գծեր, Մաշտոցի պողոտայում ևս ունենում ենք ավտոբուսային գծեր:

Ավտոբուսին և առհասարակ հանրային տրանսպորտին տալիս ենք առավելություն: Սա այլընտրանք չունեցող ճանապարհ է, մարդիկ, որոնք երթևեկում են ավտոբուսով, պետք է միանշանակ ունենան այդ առավելությունն ու առաջնահերթությունը»,-ասաց Ավինյանը: 171 ավտոբուս, 15 տրոլեյբուս ուղևորվում է դեպի Հայաստան: Նախատեսվում է, որ Երևանում նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները կլինեն մինչև հոկտեմբերի վերջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել