Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացել է ցմահ ազատազրկված դատապարտյալ։
1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։
Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահ։
«Լուրերի»-ից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը: