Սույն թվականի հունիսի 26-ին, ժամը` 10-ին, «Գոլդեն Թուլիփ-Երևան» հյուրանոցի (Երևան, Աբովյան, 14) «Վիվալդի» սրահում տեղի կունենա «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից (ՀԵԻԱ), «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրից և ՇՊԱԿ-ներից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ Կառավարությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, արտասահմանյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններից:
Միջոցառման կազմակերպիչներ` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա (ՀԵԻԱ), ՀԵԻԱ Մարդու իրավունքների, իրավական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով, Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ):