ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։
Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, հայտնում է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ»,-նշեց նա: