ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին:

  • Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է`
    չնախատեսված տեղերում վառել խարույկ,
  • նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
  • վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
  • այրել չոր խոտ կամ խոզան,
  • արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

Հարգելի՛ քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:
Պետք է համոզվել, որ կրակը մարվել է, և կրկին բորբոքման սպառնալիք չկա:

Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին՝ գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել