Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը։ Այս մասին հայտնում են կուսակցության պաշտոնական էջից։

«Հայաստանի գործող ռեժիմը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։

Քիչ առաջ առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։

Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել