Բախվել են երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 18:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրամբար գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ` Ա. Ս., ծնված 1986թ.), Mercedes-Benz (վարորդ՝ Գ Ա) և VAZ (վարորդ՝ Մ Խ, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ ավտոմեքենայի ուղևորներ Ա Շ-ն (ծնված 2008 թ), Շ Խ-ն (ծնված 1991 թ.) և Մ Ն-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են, իսկ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել