ՀՀ սահմանադրությունը համարվում է ՀՀ մայր օրենք։ Սահմանադրությունում կան հոդվածներ, որոնք որևէ կերպ փոփոխման ենթակա չեն։
Սահամնադրության 203-րդ հոդվածը սահմանում է, թե որ հոդվածները ենթակա չեն փոփոխման։
Այսպես՝ փոփոխման ենթակա չէ սահմանադրության 1-ին հոդվածը, որը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
2-րդ հոդվածը․ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
3-րդ հոդվածը․ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Եվ փոփոխման ենթակա չէ հենց 203-րդ հոդվածը։