Մեքենան բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը

Օգոստոսի 21-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ Մ, ծնված 1952 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, տուժածներ Ս Մ-ն և Է Ս-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել