Միաժամանակ 2 ջրատար է վթարվել․ «Վեոլիա ջուր»

Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար: Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

«Ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:

Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն:

«ՎեոլիաԹիմը» սպառողներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար անում է առավելագույնը՝ ջրամատակարարումը հայտարարված ժամից էլ շուտ վերականգնելու համար»,-նշում են ընկերությունից:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանի՝ Այգեձորի, Գուլակյան, Երզնկյան, Պռոշյան, Օրբելի փողոցների և նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և Բաղրամյան 21, 23, 25, 59-89 համարների, Գյուլբենկյան 19/1շենքի և 5-20 անհատական տնատիրությունների, Կոմիտասի 1-15/4 համարների, Ավետ Ավետիսյան 11-20 անհատական տնատիրությունների,

Կենտրոն վարչական շրջանի` Ֆրիկի, Իսրայելյան, Արամի, Սիմեոն Երևանցու, Ձորագյուղի, Ռուսթավելու, Ձորափի փողոցների, Կոնդ թաղամասի, Պարոնյան 14-50/3, Լեոյի 12, Մ. Սարյան 2, 14, 20/1, 24, 24/1, 24/2, 26 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել