Գյումրու համայնքապետարանից հայտնում են․
««Անի» եւ Ավստրիական թաղամասերի հարգելի՛ բնակիչներ,
«Անի» և Ավստրիական թաղամասերում ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Մինչ ջրամատակարարման վերականգնումը՝ համայնքապետարանի ջրով լցված մեքենաները կլինեն «Անի» թաղամասի Տրդատ Ճարտարապետ, Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան փողոցներում և Ավստրիական թաղամասում։
Մեքենաների ջուրը վերցված է մաքուր ծորակներից, բայց նախատեսված չէ խմելու համար։
Անհրաժեշտության դեպքում զանգահարել. 098 377 022»։