Էմիլ Ա․-ն իր մեքենայով վթարի ենթարկվելուց հետո կատարել է խուլիգանություն։
Բացի այդ նա 2023թ. դեկտեմբերի 20-ին’ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկի քննության բաժնում, օգտվելով քննիչ Ալլա Գ․-ի անուշադրությունից գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը որի մեջ եղել է 9.000 դրամ կանխիկ գումար և անձնական այլ իրեր։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Էմիլ Ա․-ն հափշտակությունից մեկ ժամ անց գնում է կատարել Ալլա Գ․-ին պատկանող բանկային քարտով, որի արդյունքոմ վերջինիս պատճառել է մանր չափի՝ 34.747 դրամի գույքային վնաս:
Գործը դատարան է ստացվել մայիսի 23-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Էմիլ Ա․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով) 254-րդ հոդվածի 1-ին մասի (գողությունը՝ գաղտնի հափշտակությունը) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (գողությունը, որը կատարվել է տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ) հատկանիշներով։
Էմիլ Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտվել տնային կալանք և բացակայելու արգելք։