Հերքում. Կալանավորված անձ Ռուստամ Ստեփանյանը բժշկական կենտրոնում որևէ հանդիպում չի ունեցել

Այսօր mediahub լրատվական կայքում զետեղված «Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Կալանավորված անձ Ռուստամ Ստեփանյանը բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել։ Վերջինս օգոստոսի 15-ին` ժամը 11։00-ին, տեղափոխվել է բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո` ժամը 11։45-ին, դուրս է բերվել բժշկական հաստատությունից և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել