Տիգրան Ավինյանի խոսքը հատել է իրավաչափության սահմանները․ ԿԿՀ-ն վարքագծի կանոնների խախտման մասին իր առաջին եզրակացությունն է տվել
Հունիսի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավագանու նիստին հնչած արտահայտությունների հետ կապված վարույթ է հարուցել Տիգրան Ավինյանի նկատմամբ։
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը նշում է՝ վարքագծի կանոններին առերևույթ չհամապատասխանող արտահայտություններ արել են նաև ավագանու անդամները, սակայն վարույթը միայն Երևանի քաղաքապետի մասով է հարուցվել։
Հանձնաժողովը գտել է, որ քաղաքապետը խախտել է վարքագծի կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում։