Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը կփոխվի։ Մոտ 3 տարվա կալանքից հետո պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի․ տեղեկությունը հաստատել է Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը։ Նա նշել է, որ այս պահին Տոնոյանը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում և չի տեղափոխվել կալանավայր։ Ազատ կարձակվի միայն 15 մլն դրամ գրավը վճարելուց հետո։

Հիշեցնենք՝ Տոնոյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 30֊ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էր նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն։ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ Նույն գործով որպես մեղադրյալ անցնում են նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը:

Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն։ Նույնիսկ Ազգային ժողովում ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի լսումների ժամանակ մի քանի անգամ ակնարկել էր այդ մասին ու պահանջել, որպեսզի Միքայել Արզումանյանին թույլ տան խոսել։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել