Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ. – Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ. – Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: