Օգոստոսի 14-ին՝ ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան: «Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 69-ամյա Ջուլետա Հ.-ն, մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: