ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները՝
• 5000 (հինգ հազար) դրամ անվանական արժեքով
• 10000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով։
Օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:
Ի տարբերություն 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների՝ նոր թղթադրամներն ունեն հետևյալ փոփոխությունները.
Դիմերես.
• Վերևի աջ անկյունում՝ թողարկման տարեթիվը` «2024»
• ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները։
Դարձերես.
• Ներքևի ձախ անկյունում՝ անվանական արժեքն արտահայտող թվանշանները՝ տպագրված օպտիկապես փոփոխական ներկով
1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

2018-ին թողարկվածներն ունեն հետևյալ տեսքը՝

