«Զինծառայող վիրավորում չի ստացել»․ ՊՆ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18։10-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Վոլսվագեն» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նշվում է, որ «Ուրալ»-ը հաշվառված է ՀՀ Պաշպանության նախարարության հաշվեկշռում:

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զինծառայող վիրավորում չի ստացել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել