Շուրջ 67 միլիոն դրամ՝ 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի իր տեսահոլովակով ստեղծման ծրագրի համար

Երևանի քաղաքապետի կարգադրություններ բաժնում հրապարակվել է գումար հատկացնելու մասին կարգադրություն, որը ստորագրել է քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը։

Ըստ կարգադրության՝ «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ին կհատկացվի  (69․ 989․ 474) վաթսունինը միլիոն ինը հարյուր ութսունինը հազար չորս հարյուր յոթանասունչորս հազար դրամ, Երևան քաղաքի 2024 թ. տոնակատարություններին նվիրված 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի իր տեսահոլովակով ստեղծման ծրագրի համար։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե երկրի, քաղաքի բյուջեն ծախսում ես այսպես, երբեք նորմալ քաղաք ու երկիր չես ունենա իսկ նման որոշում կայացնողներին պետք է հնարավորինս շուտ ուղարկել տուն։

Թե բա $180 000 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների համար։ Ինչ կլինի մենակ “До свидания” երգը ձայնագրեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել