Տեխնոլոգիական հսկա «Apple» ընկերությունը երկարատև դատական պատերազմի արդյունքում ստիպված է վճարել հարավկորեական իր մրցակից «Samsung» ընկերությանը հասցված վնասները, հայտնում է «Global Legal Post» կազմակերպությունը:
Հոլանդական դատարանը որոշել է, որ «Apple» ընկերությունը խախտել է Samsung-ին պատկանող շարժական սարքերով ինտերնետին միանալու արտոնագիրը, հայտնում է BBC-ն: Առայժմ անհայտ է, թե որքան պետք է Apple-ը վճարի, քանի որ դատարանը դեռևս չի սահմանել վճարվելիք գումարը, սակայն հայտարարվել է, որ գումարը կհաշվարկվի ըստ երկրում սարքավորումների վաճառքի ցուցանիշի:
«Samsung»-ը ողջունում է դատարանի վճիռը, որը վերահաստատում է Apple-ի անօրինական գործունեությունը մեր տեխնոլոգիական նորարարության վրա: Մենք կձգտենք համարժեք փոխհատուցում ստանալ «Apple» ընկերության կողմից մեր արտադրանքին հասցրած վնասների համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Մեկ այլ դատական որոշմամբ` իր հաճախորդներին վերջին iPad-սարքավորումների 4G հնարավորություններով մոլորեցնելու համար «Apple»-ն Ավստրալիայում տուգանվել է 1,5£: