«Փախստականների և ապաստանի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի Ժենեվյան կոնվենցիայի դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը և ճանաչում է բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաև ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար Փախստականների և ապաստանի մասի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհրաժեշտ պահանջները:
«Փախստականների և ապաստանի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, ապահովում է նաև բոլոր օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որևէ այլ երկիր վտարելուց պաշտպանությունը, որտեղ նրանց սպառնում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգ:
Եթե Հայաստանի Հանրապետությամիջազգային ն պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են Փախստականների և ապաստանի մասի Հայաստանի Հանրապետության օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: