Ի՞նչ կարգով են ձերբակալվածները դուրս գալիս բացօթյա զբոսանքի

Ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից: Զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ ըստ ոստիկանության մարմնի պետի կողմից հաստատված օրվա կարգացուցակի: Ձերբակալվածները զբոսանքի են հանվում սեզոնային հագուստով: Ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կարգադրությամբ զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել կամ դրա տևողությունը կարող է կրճատվել եղանակային անբարենպաստ պայմանների, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև իրադրության բարդացման դեպքերում (փախուստներ, ինքնասպանության դեպքեր և այլն):

ՁՊՎ-ի զբոսաբակերը պետք է սարքավորվեն մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ:

Զբոսանքն անցկացվում է ՁՊՎ-ի վարչակազմի հսկողությամբ: Զբոսաբակը պետք է տեղակայվի ՁՊՎ-ի ներսում, փախուստի տեսանկյունից լինի հուսալիորեն ամրացված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել