Երկրաշարժը գյուղերից մեկում 50-ից ավելի տուն է վնասվել

Երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, միայն ճաքեր են առաջացել: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը:

«Ճաքերն առաջացել են և՛ սեփական շինությունների, և համայնքային նշանակության շինությունների վրա, այդ թվում նաև դպրոցի»,- ասաց Բավեյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովը տեղում ուսումնասիրում և արձանագրում է կրած վնասները:

Բավեյանը հայտնեց նաև, որ երբ երկրաշարժը տեղի է ունեցել, մարդիկ գիշերն իրենց տներից դուրս են եկել, սակայն խուճապ չի եղել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել