Արդյո՞ք ձերբակալվածները ՁՊՎ-ներում ապահովված են նյութակենցաղային պայմաններով

Ձերբակալվածներին ՁՊՎ ընդունելու հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը: Կալանավորվածներին ՁՊՎ ընդունելու հիմք է հանդիսանում քննիչի, դատախազի կամ դատավորի որոշումը:

Ձերբակալվածներին անհատական օգտագործման նպատակով ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում տրամադրվում են`
1) մահճակալ.
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն.
3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե).
4) օճառ.
5) հիգիենիկ թուղթ.
6) գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ).
7) լրագրեր.
8) մենախուցը մաքրելու առարկաներ և կենցաղում օգտագործվող այլ առարկաներ` ՁՊՎ-ի վարչակազմի հսկողությամբ:

ՁՊՎ-ի մենախցերն ապահովվում են`
1) սեղանով, աթոռով.
2) սանիտարական հանգույցով.
3) խմելու ջրի ծորակով (բաքով).
4) կենցաղային իրերի դարակով.
5) ռադիոընդունիչով.
6) աղբամանով:

Անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով և մինչև 15 րոպե տևողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ: Մենախցերում օդի ջերմաստիճանը +180 C-ից ցածր չպետք է լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել