Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կանխատեսումների օգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման արագության քամին: Քամու արագությունը գնահատվում է Բոֆորտի 12-բալային սանդղակով: Համաձայն այդ սանդղակի 17,2-20,7 մ/վ արագության քամու դեպքում հնարավոր է կոտրվեն ծառերի ճյուղեր»,-նշել է նա:
