Օգոստոսի 9-ին` ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։50-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել են միջանցքը (8 քմ), սանհանգույցը (6 քմ), խոհանոցի առաստաղը (6 քմ)։