Ավտովթար Երևանի Թևոսյան փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 9-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի շեն­քերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և վառելիքի արտահոսք։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 2002 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Ռ․ Ս․ ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mitsubishi» ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ս․-ին․ տուժածներ Կ․ Մ․-ին և Ռ. Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել