Եթե դուք տուգանվել եք 20.04.2012 թ-ից մինչև 29.05.2012թ-ը Ռուբինյանց փողոցում արագությունը գերազանցելու համար, ապա դիմեք Ճանապարհային ոստիկանություն` որոշումն անվավեր ճանաչելու համար: Այս մասին հայտնում է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Քանի որ խախտման մեջ բացակայում է կազմը, այն պարզ պատճառով, որ 40կմ/ժ արագությունը սահմանափակող «Առավելագույն արագության սահմանափակում» 3.24 նշանը տեսանելի չէր վարորդների համար` տեղադրված է եղել այնպես, որ այն ծածկվել է ծառի սաղարթով: Հետագայում նշանը տեսանելի դարձնելու համար 29.05.2012թ-ին կատարվել է ծառահատում:
Դիմում-բողոքը անհրաժեշտ է ներկայացնել Ծովակալ Իսակովի 9 հասցեով:
Ստորև ներկայացնում ենք «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության հրապարակած նկարները, որոնք վկայում են բարձրացված խնդրի մասին: