Հրդեհ Տոլորս գյուղում․ 25 խոշոր եղջերավոր կենդանի անկել է

Օգոստոսի 9-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի վերջնամասում՝ անասնագոմի մոտ, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել են անասնագոմը (մոտ 460 քմ), ներսում՝ մոտ 2500, անասնագոմին կից մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհի հետևանքով անկել են 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել