Գյումրու «Երեխաների տանը» երեխա է մահացել։ Նախնական տվյալներով երեխան առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշվում է ,որ հանկարծամահության դեպքով՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Նախնական տվյալներով առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու նպատակով։ Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է։
Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում են Քննչական կոմիտեից։