Հայաստանը չի նախատեսում մասնակցել սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն։
«Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին»,-նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանը հրաժարվել է մասնակցել «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կկայանան օգոստոսի 14-ից 16-ը` Նովոսիբիրսկում։